ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Զուրաբ Խարաթիշվիլի » Հարկեր

Ձեր կարծիքով ինչպիսի՞ հարկային համակարգ պետք է ունենա Վրաստանը եւ ո՞ր սկզբունքների հիման վրա պետք է սահմանվի եկամտահարկը:

Կարծում եմ, հարկային համակարգը  որոշակի մոդիֆիկացիայի  կարիք ունի: Շահութահարկը պետք է  վերացնենք կամ  թողնենք  խորհրդանշային նշանակետին: Հավելյալ արժողության հարկին դեռևս չենք  դիպչի, թերևս  ապագայում դրա կրճատման մասին էլ պետք է  մտածենք:

Ինչ վերաբերում է  եկամտահարկին,  նրա հաստիքը  (20%) չպետք է փոխվի, պետք է փոխվի  հաշվարկի կարգը: Ի նկատի ունեմ այն, որ պետք է հարկագանձվի ոչ թե ողջ եկամուտը, այլ նրա մասը, ինչը  որոշակի  ծախսերի նվազեցումից  հետո կմնա: Այդ ծախսերն են.  ընտանիքի  անդամների  բժշկական  ապահովագրությունը, զավակների  կրթության վրա  ծախսված գումարը, իպոթեկային  բանկի տոկոսը և  թոշակային/սոցիալական հիմնադրամում  փոխանցված գումարը: Այս տեսակետը ենթադրում է  այն, որ բոլոր նրանք, ովքեր  կունենան ցանկություն  օգտվել այս արտոնությունից, պետք է  լրացնեն  եկամտային հռչակագիր: Կարճ որ  ասենք, հարկը վճարողին պետք է առաջարկենք երկու  այլընտրանք՝ եթե  պարբերաբար կլրացնի եկամտային հռչակագիր, նա կկարողանա օգտվել  նշված արտոնություններից, իսկ եթե  չի ունենա հռչակագիր  լրացնելու ցանկություն, նրա  եկամուտը  կհարկագանձվի լրիվ հաստիքով:  

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից