ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Նինո Բուրջանաձե » Առողջապահություն

Ինչպիսի քաղաքականություն կվարեիք՝ ավելացնելու առողջապահության հասանելիությունն ու որակը:

Ուզում ենք, որ մեր ժողովուրդը լինի առողջ: Դրա համար անհրաժեշտ է կազմակերպված, բնակչության բժշկական կարիքներին ուղղված և հասարակայնորեն արդարացի առողջապահության համակարգ: Շեշտը պետք է  դնենք հիվանդության  կանխարգելման վրա, սակայն հիվանդության վատթարացման դեպքում, ամեն մարդ պետք է իմանա, որ այս հիմնախնդրի հետ մենակ չէ, նրա կողքին է ողջ պետությունը: Ոչ մի մարդ  չպետք է  մահանա անկազմակերպ առողջապահական համակարգի, անտարբերության, միջոցների բացակայության պատճառով:

Պետական առողջապահական երաշխիքները պետք է, իրոք, որ դառնան համընդհանուր և  արդարացի՝ ցանկացած քաղաքացու համար:

Անպայման պետք է ուժեղանա առաջնային առողջապահությունը: Այսքան տարիների դեկլարատիվ վերաբերմունքը այս կարևորագույն օղակի հանդեպ, վերջապես պետք է փոխվի: Իրատեսորեն պետք է կարևորվեն այդ փուլում հիվանդությունների հետազոտումն ու բուժումը, ինչը  լավ է և  բուժվող հիվանդի և երկրի տնտեսության համար: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու նախկին թաղային բժիշկների (որն այժմ վերանվանվել է ընտանեկան բժիշկ)՝ բնակչությանը առաջին բժշկական օգնություն ցույց տալու մասնագետների վրա, որպեսզի նրանց աշխատանքային պայմանները, հիմնավորումը իրատեսորեն համապատասխանեն այն մեծ խնդրին, որը ստանձնում է առողջապահական համակարգը և  որի արդյունքն էլ  նրանից կպահանջենք: Իրատեսորեն պետք է գնահատենք այս պրոֆեսիոնալների ծանր աշխատանքը:   

Ամբուլաատորային բնույթի ախտորոշման-բուժական օգնությունը ուժեղացնելուն զուգահեռ պետք է ստեղծել և կատարելագործել բնակչությանը դեղամիջոցներով ապահովելու պետական սխեմաները, որպեսզիի վերջնականապես  ազատվենք  անուշադրության մատնված հիվանդության և ինքնաբուժման  պատճառով  առաջացած  ծանր հետևանքներից:

Առողջապահության համակարգում առանձնապես կարևոր է  արհեստավարժը, նրա բարձր որակավորումը: Դրա համար  անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն և ջանքեր պետության կողմից՝ արդիականության պահանջներին համապատասխան, բազիսային և այնուհետև չընդհատվող բժշկական կրթություն ստանալու  հնարավորություն, արդիականությանը պատշաճ աշխատանքային միջավայր և փոխհատուցում, ինչը բուժ-աշխատողներին կընձեռի ուրիշի ցավը կիսելու և,  տարրականորեն արժանավայել ապրելու հնարավորություն:

Բուժ-օգնությաւն համակարգը տարբեր օղակների արդյունավետ և  համակարգված  գործունեություն է:

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից