ՀԱՄԵՄԱՏԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԸ

համեմատել

Զուրաբ Խարաթիշվիլի » Անվտանգության քաղաքականություն

Որո՞նք Ձեր կարծիքով պետք է լինեն Վրաստանի ազգային անվտանգության հիմնարար սկզբունքները:

Երկրի զարգացման համար ամենակարևորը անվտանգության ապահովումն է: Վրաստանը  ընտրություն կատարելու մեծ հնարավորություն ունի: Վրաստանը մեծ երկիր է և  հիմնականում  երկու ուղղություն գոյություն ունի:

Վրաստանը մտնում է որևէ տեսակի ռազմական դաշինքի մեջ կամ  իր իսկ ուժերով  ապահովում է իր անվտանգությանը: Մեր տնտեսական և տեխնոլոգիական  հնարավորություններից  ելնելով  նպատակահարմար եմ գտնում ռազմական դաշնակիցների որոնումը:

ՆԱՏՕ-ն ռազմա-քաղաքական դաշինք է, որի  անդամությունը  ժամանակակից աշխարհում  անվտանգության ամենամեծ երաշխավորությունն է տալիս: Այդպիսով, Վրաստանը որ  ցանկանում է ՆԱՏՕ-ի անդամություն,  դրանում  զարմանալու ոչինչ չկա: Եթե ՆԱՏՕ-ի այլընտրանքի մասին  մտածենք, պետք է ի նկատի ունենանք այն, որ  այս այլընտրանքը  անվտանգության  նույն մակարդակ  և որակը պետք է  տալ:

Մենք երեք մեծ և  ռազմական տեսակետից ուժեղ պետությունների ենք  սահմանակցում՝ Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և նրա հետ  դաշինքը   նույնն է, ինչ ՆԱՏՕ-ին  անդամակցությունն է: Իրանի ռազմական  կապը Արևմուտքի հետ  հակադրություն է նշանակում, ինչը չի մտնում  մեր ռազմական  շահերի մեջ: Մնաց Ռուսաստանը,  որի հետ   ռազմական հակամարտություն ունենք և  որը դեռևս մտադիր չէ քննարկել մեզ  որպես հավասար իրավունքներով  գործընկեր: Դրա հետ միասին  Իրանի կամ Ռուսատանի  ռազմական  դաշինքությունը մեզ չի պաշտպանի  սպառնալիքներից ինչպես, օրինակ, միջազգային ահաբեկչությունն է  կամ  միջուկային զենքի անլեգալ  տարածումը: Ռուսաստանը ինքը  ունի  հիմնախնդիրներ Հյուսիսային  Կովկասում և դրա հետ միասին, ինչպես  մեր փորձն է ցույց տալիս,   նրա խոստումները վտահելի չեն: 

Ավելացնել մեկնաբանություն

Անվտանգության կոդ:

Նախագծի դոնոր

kingdom«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից