Գիորգի Չիխլաձե » Կրթություն

Ո՞րն է կրթական քաղաքականության Ձեր տեսլականը: Ինչպիսի՞ քաղաքականություն եք առաջարկում տարրական, միջնակարգ, մասնագիտական եւ բարձրագույն կրության որակը բարելավելու համար:

Կրթության քաղաքականությունը պետք է լինի  ուղղորդված հասարակական կապիտալիզացիայի՝ որպես ամենագերակայող ուղղության  մշտական աճին: Կրթական  համակարգի ողջ  բաղկացուցիչ մասը լրիվությամբ պետք է  կազմվի ժամանակակից  ավտոմատացված համակարգերով: Նույնպես պետք է մշակվեն ծրագրեր, կրթական համակարգի աշխատակիցների մշտական, ամենամյա  թեստավորման համար, Եվրամիության և Ամերիկայում գոյություն ունեցող ծրագրերի  օրինակով:

Միջնակարգ կրթական համակարգում  պետք է  արմատավորվեն ծրագրեր, որոնք օժանդակում են  տաղանդների  հայտնաբերմանը և երաշխավորություններով  նրանց  ճյուղային կապերին, պրակտիկան՝  հատուկ  առանձին ստեղծված ընդունակ  երեխաների համար գոյություն ունեցող  ուսումնական հիմնարկների  բազաների  վրա: Այդպիսի  դպրոցներ պետք է կոմպլեկտավորվեն թեստավորման  ծրագրերի կողմից ընտրված բարձր  գնահատանք ունեցող  մասնագետների միջոցով: Պետք է  մշակվեն  փոխհամագորղծակցության ծրագրեր Եվրոպայի և Ամերիկայի  առաջատար  դպրոցների հետ աշակերտների փոխանակման և կրթություն ստանալու  դիսցիպլինում: Մասնագիտական կրթության որակի  բարելավման համար պետք է  լինի պետության կողմից  պետք է մշակվեն տնտեսագիտական կուրսի  պահանջների  հիման վրա  ընտրված  ճյուղային  մասնագիտությունների  հատուկ ծրագրեր, ինչը  հնարավորություն կտա  կիրառելու  գոյություն ունեցող  նվաճումները: Բարձրագույն դպրոցների, ինստիտուտների և  համալսարանների  կրթական համակարգում  ակտիովորեն պետք է  արմատավորվեն  ուսումն ավարտելուց հետո  ուսանողների  զբաղվածության ծրագրեր:

Կրթության նախարարության կողմից  պետք է մշակվի  ընդունակ ուսանողների  պետական ֆինանսավորման  ծրագիր, ուսման ցանկացած փուլում արտասահմանյան առաջատար  բարձրագույն  հաստատություններում  ուսումը  շարունակելու  հեռանկարով:Պետք է  ավելանա  պետական  կրթաթոշակների և դրամաշնորների  թիվը,  ուսանողների խրախուսման համար: 

Նախագծի դոնոր

kingdom

«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից

Created by Artmedia