Նինո Բուրջանաձե » Տնտեսություն

Ո՞րն է տնտեսական աճը խթանելու Ձեր տեսլականը: Հատկապես ո՞ր ոլորտներն են Ձեզ համար առաջնային եւ ինչպիսի՞ քաղաքականություն Դուք կառաջարկեիք Վրաստանի խորհրդարանին եւ կառավարությանը:

Երկրում պետք է  որոշվեն այն ուղղությունները, որոնք  առաջնային են լինելու  երկրի համար, ինչը երբեք տեղի չի ունեցել Վրաստանը որպես անկախ պետություն ձևավորվելու պահից: Առաջնահերթ տնտեսական ուղղությունները  պետք է  որոշվեն այս տեսանկյունով և արտացոլվեն օրենսդրական մակարդակով: Փոքր և միջին բիզնեսի խթանման նպատակով, անհրաժեշտ ենք համարում հավելյալ  արժողության հարկավճարի սահմանը 100 հազարից բարձրացնել մինչև 150 հազար լարիի: Բացի դրանից, բիզնեսի խթանման նպատակով, ձեռնարկության կողմից շահույթի 80 տոկոսից ավելի վերաներդրման  դեպքում, և նշված ձեռնարկությունը և  վերաներդրում ընդունող ձեռնարկությունը հաջորդ տարում պետք է ազատվեն շահույթը  վճարելուց: Վրաստանում  զբոսաշրջիկային սեզոնի կարճ պարբերականության պատճառով, այն իրավաբանական անձանց, ովքեր տուրիստական տարածաշրջաններում  զբաղված են բիզնեսով, օրենքով  սահմանենք  գույքի հարկավճարի  տարբերականացում (դիֆերենցացիա), ըստ  սեզոնայնության:  Անհրաժեշտ է  ստեղծել նախագահի ենթակայության տակ գտնվող հակամենաշնորհային ծառայություն, որը  կլինի  երկրում մրցունակ միջավայրի  կազմավորման և պաշտպանության երաշխավորություններից մեկը: 

Նախագծի դոնոր

kingdom

«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից

Created by Artmedia