Նինո Բուրջանաձե » Սոցիալական անվտանգություն

Ինչպիսի՞ քաղաքականություն եք նախատեսում սոցիալական անվտանգության բերալավման ուղղությամբ:

Մեր գլխավոր խնդիրն է մարդու առաջնային, կենսական, անհատական պահանջմունքների ապահովումը՝ պայմանների ստեղծում սոցիալական համագոյակցության համար, հասարակության բևեռացում և  աղքատության վերացում, բնակչության զբաղվածության հնարավորությունների ընդլայնում, եկամուտների աճ, արժանի աշխատավարձեր և կենսաթոշակային սակագների հաստատում, բնակչության նվազ ապահովված շերտերի նպատակային սոցիալական պաշտպանության մեխանիզմների կատարելագործում, սոցիալական պաշտպանության ապահովագրական ինստիտուտների զարգացմանը աջակցություն: Շատ կարևոր է այնպիսի միջավայրի ստեղծում, որը կապահովի բոլոր մարդկանց համար պարենամթերքների, բնակելի տան, կրթության, առողջապահության սպասարկման մատչելիություն, զբաղվածության  հնարավորություններ, սոցիալական  մարգինալացման և  վտարման  վերացման ապահովում: Այս ուղղությամբ կարելի է անվանել մի քանի  կոնկրետ քայլեր՝  ապրուստի նվազագույնի  հաշվարկի մեթոդիկայի  և մեծության հրապարակայնության արմատավորում, սոցիալական նպաստների կողմնորոշում գոյատևման անհրաժեշտ  նվազագույնին, սոցիալապես անապահով բնակչության նույնականացման թափանցիկ և պարզ, տրամաբանորեն կազմակերպված համակարգի ներմուծում/զարգացում: 

Նախագծի դոնոր

kingdom

«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից

Created by Artmedia