Գիորգի Չիխլաձե » Արտաքին քաղաքականություն եւ ռազմավարական համագործակցություն

Ո՞ր երկրի եւ կամ երկրների դաշինքի հետ Դուք կփորձեք հաստատել ռազմավարական, այդ թվում՝ ռազմական-ռազմավարական գործընկերություն: Ինչպիսի՞ քայլեր կձեռնարկեք այդ ուղղությամբ:

Վրաստանի արտաքին քաղաքականությունը պետք է  կառուցվի, ելնելով պետության՝ Ամերիկայի, Եվրամիության, Ռուսաստանի և  հարևան երկրների արտաքին  քաղաքականության հաշվառումից: Դրա հետ միասին  արտաքին քաղաքական կուրսը պետք է  հիմնվի ժողովրդավարական  սկզբունքների վրա: Հիմնականում  պետք է   ծառայի  ոչ միայն  զարգացած  երկրների հետ  հարաբերության խորացմանը և  ամրապնդմանը, այլև  պետք է  լինի զարգացած երկրներում  փոխհամագործակցության վրա հիմնադրված  մարդու իրավունքների պաշտպանության  լծակների  ստեղծման աղբյուր:

Ռազմա-ռազմավարական  գործընկերության և համագործակցության  ձևավորումը  անպայման  պետք է  շարունակվի ԱՄՆի և Հյուսիս-ատլանտյան դաշինքի հետ: Պետք է  զարգանա  ռազմական  համագործակցությունը Եվրամիության երկրների և Թուրքիայի հետ, միջազգային ահաբեկչության և անջատողականության  դեմ  ստեղծված  ձևավորումների կազմում:

Պետք է  դրվի, այսպես կոչված «օդկբ»- հետ  շահերի հատման կետերում համագործակցության  ձևավորման հիմքը: 

Նախագծի դոնոր

kingdom

«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից

Created by Artmedia