Նինո Բուրջանաձե » Տարածաշրջանային համագործակցություն

Ինչպիսի՞ն կլինի Ձեր քաղաքականությունը Հարավային Կովկասի եւ Սեւծովյան տարածաշրջանների հանդեպ:

'Վրաստանը պետք է ձևավորվի որպես միջազգային հարաբերությոիւնների համակարգի սուբյեկտ և ոչ թե միայն օբյեկտ: Դա առանձնապես կարևոր է այնպիսի բարդ տարածաշրջանում, ինչպիսին  է Կովկասը: Կանխարգելման դիվանագիտությունը պետք է վերածվի մեր արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքի: Միջազգային փոխհարաբերություններում պետք է բացառվեն արկածախնդրությունը, ազզդեցությունների կենտրոնների միջև լարվածությունը, հակամարտությունների հրարումը:

Վրաստանի առանձնահատուկ աշխարհա-ռազմավարական իրավիճակը վճռական դեր է կատարելու Վրաստանի քաղաքական դերի բարձրացման և տնտեսական զարգացման գործում: Ցավոք, այսօրվա դրությամբ, Վրաստանը կորցնում է  տարածաշրջանը տարբեր երկրներին կապող միջանցքի և կամրջի դերը:

Անհրաժեշտ է Վրաստանի տարածաշրջանային քաղաքականության ակտիվացում: Հնարավոր է, Վրաստանը որոշակի դեր կատարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորման գործում: Հնարավոր է  որոշակի  ընդգրկում ԵԱՀԿ «Մինսկի խմբի» երկրներում:

Նախագծի դոնոր

kingdom

«Աջակցություն Հարավային Կովկասում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից

Created by Artmedia